Քաղաքական

ՀՀ նախկին նախագահները հրավիրված են Խաչատուրյանի երդմնակալությանը

ՀՀ նախկին նախագահները հրավիրված են Խաչատուրյանի երդմնակալությանը

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն իր լիազորությունները կստանձնի մարտի 13-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում։ 

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Նախատեսվում է մի քանի հարյուր հոգանոց միջոցառում. «Հրավիրված են լինելու արվեստագետներ, մշակույթի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բիզնեսմեններ և այլք»։

ԱԺ հատուկ նիստին հրավիրված են նաև ՀՀ և ԼՂՀ բոլոր նախկին նախագահները։

Հարցին՝ ովքեր են ընդունել հրավերը, պատասխանեցին. «Բոլորի հրավիրատոմսերը ուղարկված են։ Թե ով կմասնակցի, ով՝ ոչ, դա չենք կարող ասել»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր ՔՊ խմբակցությունը: Խորհրդարանը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր մարտի 3-ին: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական