Քաղաքական

Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին դեռ հաստատված չէ

Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին դեռ հաստատված չէ

«ԱԺ փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին այս պահին դեռ հաստատված չէ». Radar Armenia-ին հայտնեցին ԱԺ փոխնախագահի աշխատակազմից։

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից էլ փոխանցեցին, որ դեռևս այս կապակցությամբ չկա ինֆորմացիա։ 

Հիշեցնենք՝ օրերս ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 11-13-ին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական