Քաղաքական

Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը  հիմնված է ավանդական բարեկամության վրա. «Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և տարբեր ոլորտներում համագործակցությունը նկատելի ձեռքբերումներ է ունեցել»։

Չինաստանի նախագահը շեշտել է, որ մեծ նշանակություն է տալիս Չինաստանի և Հայաստան հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը՝ օգուտ բերելու երկու երկրներին և նրանց ժողովրդին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական