Քաղաքական

Շենգավիթի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Շենգավիթի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացրել են մարտի 1-ին: Ուշ երեկոյան Մայիսի 9-ի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել երեք երիտասարդի: Նրանցից մեկի` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 24-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ` շագանակագույն զանգվածով: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական