ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հակածխախոտային օրինագծի քննարկման ժամանակ մի քանի ուշագրավ փաստ ներկայացրեց։
Ըստ նրա՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4.2 տոկոսը։ Յուրքանչյուր անձի մասով դա կազմում է 92 հազար դրամ»։
Թորոսյանի խոսքով, ծխախոտային արտադրատեսակներից մուծած հարկերը երբեք չեն գերազանցում որևէ երկրում տրված վնասը այս արտադրատեսակների օգտագործումից. «Ծխախոտային արտադրատեսակներից ՀՀ-ում տարեկան մահանում է 5500 մարդ»։