Քաղաքական

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ողջունում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։

Նրա խոսքով. «Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտի 11-13-ը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գոհունակությամբ ենք ընդունել։ Նման փոխադարձ քայլերը կնպասեն երկու երկրի միջև երկխոսության աճին և ամբողջական կարգավորմանը, վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքին»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե Միրզոյանն ընդունել է թուրքական կողմի հրավերն ու մարտի 11-13-ին կմեկնի Թուրքիա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական