Քաղաքական

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Վայոց ձորի մարզ։

Այս կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի քանի ամիս առաջ Հերհեր գյուղից Վաչիկը եկել էր քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում ինձ հետ հանդիպման ու հրավիրել Հերհեր գյուղ, որը սիրով ընդունել էի, բայց ոչ մի կերպ չէր ստացվում գնալ։ Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։

Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական