ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ, Անի Ավետյանը նշանակվել է փոխվարչապետի օգնական։ Մինչ այդ, Ավետյանը զբաղեցնում էր փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնը։
Փոխվարչապետի որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անի Ավետյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական՝ ազատելով նրան փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ռեֆերենտի պաշտոնից»։