Քաղաքական

Մարտի 9-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Մարտի 9-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ԱԺ-ն մարտի 9-ին արտահերթ նիստ կգումարի։ Նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է։

Արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացումների նախագիծն ու «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Հիշեցնենք՝ մարտի 15-ից ուժի մեջ են մտնում հակածխախոտային սահմանափակումները, և ներկայացված նախագծերից առաջինը հենց այդ ոլորտին է առնչվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական