Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի մարտի 13-ին

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի լիազորությունները կստանձնի մարտի 13-ին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր լիազորությունները կստանձնի մարտի 13-ին՝ ԱԺ հատուկ նիստում։ Այն տեղի կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը ԱԺ հատուկ նիստ անցկացնելու մասին հայտարարություն է ստորագրել, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»։

Հիշեցնենք՝ մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ն Վահագն Խաչատուրյանին ընտրեց ՀՀ նախագահի պաշտոնում. նրա օգտին քվեարկել էին մասնակից բոլոր 71 պատգամավորները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական