ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում:
ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:
Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ, խորհրդի որոշմամբ: Այսպիսով` Աժ խորհրդի որոշմամբ՝ հատուկ նիստը կգումարվի:
Մինչ այդ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն արդեն ստորագրել է Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրելու մասին ԱԺ որոշումը։
Հիշեցնենք՝ Խաչատուրյանն այսօր ԱԺ կողմից ընտրվեց ՀՀ նախագահ 71 կողմ, 0 դեմ ձայներով։