Քաղաքական

Նախագահը պետք է կարողանա պաշտպանել իր ապաքաղաքական դիրքը. Խաչատուրյան

Նախագահը  պետք է կարողանա պաշտպանել իր ապաքաղաքական դիրքը. Խաչատուրյան

ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը ելույթ ունեցավ։ Նա կարևորեց երկրի ղեկավարի ապաքաղաքական կեցվածքը:

Նրա խոսքով. «Նախագահի ինստիտուտը պետք է թափուր չլինի, այն պետք է գործի: Ինչպես իշխանության մնացած թևերը, այնպես էլ ՀՀ նախագահը կամ նախագահի ինստիտուտը մշտական պետք է լինի: Եթե փորձ է արվում նսեմացնել, ընդհանրապես այս ինստիտուտի հետ կապված հարցադրումները հարցականի տակ դնել, ես ընդամենը դա ընդունում եմ որպես քաղաքական գործիք ինչ-որ նպատակներ իրականացնելու համար:

Ինչպես երեկ, այսօր էլ ես քաղաքական գնահատականներ չեմ տալու, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ես որպես անկուսակցական եմ հանդես գալիս: ՀՀ նախագահի դերը հենց դրանում է, որ ինքը վերքաղաքական է կամ ապաքաղաքական: Այդ ապաքաղաքական իր դիրքը միշտ պետք է կարողանա պաշտպանել»։ 

Նա կարևորեց ազատությունը և արժանապատիվ կեցվածքը. «Խնդիրն այն է, որ մենք դեռևս նախկին իշխող համակարգի ազդեցության տակ ենք: Այդ համակարգը մեզնից հակառակն էր պահանջում՝ պետք է ազատ չլինեինք, պետք է ավելի ստրուկ լինեինք, և մեզ առաջադրված կամ թելադրված խաղի կանոններն այնպիսին էին, որ անընդհատ պետք է առաջնորդվեինք թելադրված այնպիսի կանոններով, որոնք մեզ պարզապես դարձնում էին կոռուպցիայի մասնակից, անօրինական տնտեսական գործունեության մասնակից»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական