Քաղաքական

Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ

ԱԺ-ում առաջին փուլով ՀՀ նախագահ չընտրվեց։

Քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին։ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար, սակայն, առաջին փուլում անհրաժեշտ էր 81 կողմ ձայն:

ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլով, ապա անցկացվում է ընտրության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները»։

Երկրորդ փուլում նախագահի ընտրության համար անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երկրորդ փուլի համար կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական