Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ 5-րդ նախագահ

Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ 5-րդ նախագահ

Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ։

ԱԺ-ում փակ-գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 71-ը, որոնք միաձայն կողմ են քվեարկել Խաչատուրյանի թեկնածությանը. այդ մասին տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

Վահագն Խաչատուրյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին. «Ազնվորեն հուզումնալից է ինձ համար, շնորհակալություն վստահության համար, երախտապարտ եմ՝ ինձ նման մեծ վստահության քվե տալու համար։ Երևի դեռ չեմ գիտակցում պահի կարևորությունը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կվերագնահատեմ և այս րոպեները հիշելով կգնահատեմ նաև մեր պետությանը, ձեզ բոլորիդ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական