Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը. քվեարկությունը, որ ընթանում է փակ-գաղտնի ընտրակարգով, կավարտվի ժամը 12.30-ին։
Հիշեցնենք, նախագահի միակ թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է, ում առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը։ Նա առաջին փուլով չընտրվեց նախագահ, քանի որ կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր 81 կողմ ձայն։
Ենթադրվում է՝ արդեն երկրորդ փուլով Խաչատուրյանը կընտրվի նախագահ, քանի որ այս անգամ հարկավոր է 65 կողմ ձայն, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 պատգամավոր։