Քաղաքական

ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրությունը

ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրությունը

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրությունը։ Այս պաշտոնում, հիշեցնենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Նախագահին պատգամավորներն ընտրում են փակ-գաղտնի քվեարկությամբ։

ՀՀ Սահմանադրության համաձայն, առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր ձայների երեք քառորդը` 81 պատգամավոր։

Եթե չի ընտրվում նախագահ, ապա ընտրության երկրորդ փուլ է անցկացվում, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։

Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը՝ 64 պատգամավոր։

Նշենք, որ խորհրդարանական իշխող խմբակցությունն ունի 71 պատգամավոր, և մեծ է հավանականությունը, որ նախագահն առաջին փուլով չընտրվի։ Երկրորդ փուլի դեպքում արդեն իշխող խմբակցության քվեները բավարար կլինեն նախագահ ընտրելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական