Քաղաքական

Հայաստանում պետական ինստիտուտները ավերված են եղել. Խաչատուրյան

Հայաստանում պետական ինստիտուտները ավերված են եղել. Խաչատուրյան

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն իր եզրափակից ելույթում անդրադարձել է նորանկախ Հայաստանի, մասնավորապես, վերջին 20 տարում տեղի ունեցած իրադարձություններին։

Նրա խոսքով, այդ իրադարձությունները յուրահատուկ դաս են բոլորիս համար, թե ինչպես պետք չի երկիրը կառավարել. «Ամենամեծ խնդիրը կայացել է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտները ավերված են եղել։ Սա մտածված է եղել, ցավոք սրտի, երբ առաջնային են դառնում խմբակային կուսակցական շահերը, պետությունն ու պետական շահը դառնում են։

Այսօր մեր պետական կառավարման մեջ ինստիտուտների հարցն է. Եթե պետության մեջ այդ ինստիտուտները չեն աշխատում, դրան փոխարինում են լրիվ այլ ինստիտուտներ, որոնք ունենում են ստվերային բյուջե, ստվերային կառավարություն, և պետական որոշումները ոչ թե կայացվում են այսպես, այլ՝ խմբակային քննարկումների արդյունքում, որը բերում է այն ամենին, ինչին մենք ականատես ենք»։

Խաչատուրյանի խոսքով՝ Հանրապետության նախագահի դերը պետք է լինի նաև համերաշխողի դերում լինելը՝ քաղաքական ուժերին մղելն այնպիսի մի դաշտ, որտեղ ծայրահեղություն չի լինելու. «Ապագային ամենակարևոր արժեքը պայմանավորված է լինելու նրանով, թե մենք ի վիճակի ենք լինելու հաջորդ ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես 2021թ.-ի հունիսին է անցկացվել։ Այսինքն՝ մենք ժողովրդավարական արժեքներն ենք գնահատում, թե խմբային»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական