Քաղաքական

«Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել բոլոր քաղաքացիների նախագահը». Խաչատուրյան

«Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել բոլոր քաղաքացիների նախագահը». Խաչատուրյան

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն, ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան, մանրամասնել է, թե ընտրվելուց հետո «ում նախագահն» է ինքը լինելու՝ խորհրդարանական մեծամասնությա՞ն, թե՞ քաղաքացիների։

Ըստ Խաչատուրյանի՝ պատգամավորներն էլ չեն ուզի, որ ինքը լինի միայն իրենց նախագահը, և ինքը ևս չի ցանկանում լինել միայն այդպիսին. «Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել բոլոր քաղաքացիների նախագահը։ ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է։ Ես պատրաստվում եմ այդպես էլ վարվել, այդ դերում հանդես գալ։ Միգուցե նաև իմ թեկնածությունը դուք ընդունել եք՝ հաշվի առնելով ա՞յդ հանգամանքը։ Համենայն դեպս, ես այդպես եմ ենթադրում»։

Նախագահի թեկնածուն վստահեցրել է՝ «երկրի կառավարման հարցում իմ ու քո լինել չի կարող». «Ես այդ ընկալմամբ եմ ձեր առջև հանդես գալիս, իմ կողմից դրանք խոսքեր չեն, ուղղակի հավատում եմ, որ միայն այդ ճանապարհով մենք կարող ենք աշխատել»։  

Վահագն Խաչատուրյանը հիշեցրել է, որ 90-ականներին, որպես Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, իր թեկնածությունն ընդունվել էր նաև ընդդիմության կողմից, և դա բազմակուսակցական համախմբման մի ձև էր։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական