Քաղաքական

ԱԺ-ն քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրության քննարկումը։ Այս պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Նրա կենսագրությունը ներկայացրեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա խոսքով. «Պարոն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու ՀՀ նախագահի բարձր պաշտոնը: Պարոն Խաչատուրյանն իր քաղաքական խոհեմությամբ միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունն այս պատմական ժամանակներում մեծ պատվով և պատասխանատվությամբ իրագործել»։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին ՀՀ նախագահի ընտրությանը չմասնակցելու մասին, և հարցի քննարկման մեկնարկին լքեցին ԱԺ դահլիճը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական