ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակի առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, նշված է.
«Պատիվ ունեմ շնորհավորելու Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` Միավորված ազգերի կազմակերպությանը Ձեր անդամակցության երեսունամյակի կապակցությամբ։
1992 թվականի մարտի 2-ը հատուկ իրադարձություն է մեր կազմակերպության համար: Ներկայիս Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամների մոտ 5 տոկոսն այս օրն է անդամակցել։
Հայաստանը բազմակողմ համակարգի կարևոր աջակից է, որ առաջ է մղում Կայուն զարգացման նպատակները և դիմակայում է գլոբալ մարտահրավերներին։
Համերաշխությամբ, նպատակների միասնությամբ և երկխոսության, փոխզիջման ու հաշտեցման նորացված ոգով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած մարտահրավերներին և իրականացնել մեր՝ Միավորված ազգերի կազմակերպության կարևոր ձգտումը՝ ուղղված բոլորի համար խաղաղությանը, բարգավաճմանն ու մարդու իրավունքներին»:
Հիշեցնենք՝ այսօր լրանում է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակը։
Լուսանկարներում՝ ՄԱԿ-ում ՀՀ դրոշի բարձրացման արարողությունը։