Քաղաքական

Հարևանների հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել. Խաչատուրյան

Հարևանների հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել. Խաչատուրյան

ՀՀ Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն այսօր անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություններին։

Նրա խոսքով. «Երբ ես ասում եմ՝ մեր միջից վախերը պետք է հանել, դա հենց դրա նախապայմաններից մեկն է, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ պետք է այս տարածաշրջանը դառնա համագործակցության հարթակ, և ընդհանրապես, մեր հարևան երկրների հետ մենք պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք և Հայաստանի զարգացումն այդ տրամաբանության մեջ ապահովենք»։

Ըստ Խաչատուրյանի, չպետք մտածել, որ մեկը պետք է գա և օգնի՝ դուրս գալու դժվարություններից. «Մենք ունենք հարևաններ, և նրանց հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել։ Ինձ համար սա ոչ թե փիլիսոփայություն է, քաղաքական դիրքորոշում է, այլ ուղղակի գաղափարախոսություն։ Այլ կերպ ես չեմ մտածում, իմ առօրյա կյանքում ևս՝ ես առաջնորդվում եմ այդ սկզբունքներով, որ խոսելը, բանակցելը, համագործակցելը, դա ավելի ճիշտ ճանապարհ է, քան վիճելը, ուժ ցույց տալը»։ 

Նա անդրադարձել է այս հարցում նախագահի ինստիտուտի դերին. «Այս առումով ես կարևորում եմ, որ նախագահի ինստիտուտը կառավարության այդ ծրագրային դիրքորոշումների իրականացման մեջ անմիջական մասնակից դառնա՝ ինչ մասշտաբով, ինչ ծավալով, ինչ ներկայություն, դա միասին պետք է որոշվի։ Ի վերջո, ըստ սահմանադրության՝ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատվությունը կառավարությունն է, բայց դա չի նշանակում, որ մնացած ինստիտուտները՝ առավել ևս նախագահի ինստիտուտը՝ այդտեղ դեր չունեն»։

Խաչատությանի խոսքով՝ «Մենք պետք է համարձակ խոսենք, մեր հայրենակիցներին բացատրենք՝ ինչ է նշանակում այս տարածաշրջանում ապրելը, եթե մեկուսացնենք մեզ, եթե սահմանները փակ լինեն, եթե տնտեսական համագործակցություն չլինի»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական