Քաղաքական

Հայաստանը մտահոգված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններով

Հայաստանը մտահոգված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե ՀՀ-ն մտահոգված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններով։

Նրա խոսքով. «Պատերազմի արհավիրքի հետևանքները մեր մաշկի վրա զգալով, բնականաբար, կարողանում ենք ապրումակցել և գնահատել իրավիճակը։ Ցանկացած պատերազմ ունենում է շատ ցավալի հետևանքներ և ՀՀ-ն, բնականաբար, հանդես է գալիս որպես խաղաղության և բանակցային ճանապարհով հարցերի լուծման կողմնակից։  Իհարկե, այս իրավիճակը մտահոգիչ է և, ՀՀ-ն լինելով միջազգային հանրության անդամ և ունենալով որոշակի դիրքորոշում, բացի դրանից նաև մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով։ Բնականաբար, շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին և ՀՀ-ն ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման պատճառով»։

Ըստ Աղաջանյանի՝ Հայաստանի համար ամենացանկալի զարգացումը կլինի օր առաջ և ժամ առաջ ռազմական գործողությունների դադարեցումը և անցումը դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը։ Սակայն նա նշեց, թե սրանք հարցեր են, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական