Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ:
Հիշեցնենք, որ 2008թ-ի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել էին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով՝ տասը մարդ զոհվել էր, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել: