ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել էր, թե պետք է կասեցնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, որը, սակայն, նշեց, թե համաձայն չի ՀՅԴ-ականների հետ։
Նրա խոսքով. «Ես՝ որպես պատգամավոր, որպես քաղաքական գործիչ, համաձայն չեմ այդ մոտեցմանը, և պետք է բանակցությունները գնան։ Բանակցությունները միշտ ավելի լավ են, քան պատերազմը»։