Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ից մարտի 1-ը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ աղբյուրներից։
Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի խումբ գործընկերների հետ: