«Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ»․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ ևս երկու ամսով երկարաձգվում է Հովսեփյանի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել 800 միլիոն դրամի գույք։
Հովսեփյանի փաստաբանները նրա կալանավորումը որակել էին ապօրինի։