ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձել էր ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարություններին, նշելով, թե նա խոսում էր պոպուլիստական բառապաշարով, չունի մասնագիտական տարրական գիտելիքներ և վրեժխնդրության շարժառիթներով է շարժվում։
Այս կապակցությամբ Radar Armenia-ն դիմեց ՀՀ Արդարատադության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ իմաստ չունի արձագանքել այդ հայտարարություններին:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին. «ՄԻՊ Թաթոյանին այլևս իմաստի չունի արձագանքել, քանի որ նա այդ հայտարարությունների հաջորդ օրն իսկ դարձավ նախկին պաշտպան։ Իսկ քաղաքացի Թաթոյանին կարձագանքենք և կօգնենք հավուր պատշաճի: Հուսով ենք, որ քաղաքացի Թաթոյանը օրենք չի խախտի, ինչպես դա արեց իր պաշտոնավարման վերջին շրջանում ՄԻՊ Թաթոյանը»։