Այսօր հրավիրված դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։
Արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգում 2 հարց էր՝ դատական իշխանության ու դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված ճնշումների բացառման վերաբերյալ ընդհանուր ժողովի հայտարարության հրապարակում, նաև՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ քննարկում։
Քվորումի համար անհրաժեշտ 152 դատավորի փոխարեն ժողովին մասնակցել է 89 դատավոր։