Կառավարությունը 1 մլրդ 155 մլն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագների մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց՝ գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշումը կարևոր է գնաճի ֆոնին. «Շահառուների թիվն ընդլայնվել է։ Սա կարևոր աջակցություն է մեր հայրենակիցներին»։