Քաղաքական

Ռուս-ադրբեջանական հռչակագրին Հայաստանի արձագանքը չի ուշանա. Արշակյան

Ռուս-ադրբեջանական հռչակագրին Հայաստանի արձագանքը չի ուշանա. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության՝ երեկ ստորագրված հռչակագրին, նշելով, որ Հայաստանն ուսումնասիրում է տեքստը, և արձագանքը չի ուշանա։

Ըստ Արշակյանի, սակայն, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է արտաքին քաղաքականությունը վարել այնպես, ինչպես ինքն է ցանկանում. «Հիմա կա նաև մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի հետ, որն ամենաբարձր մակարդակով առաջ է գնում: Եթե ասում ենք, որ, եթե որևէ երկրի հետ մենք դաշնակցություն ենք անում, ապա այդ երկիրը մեկ ուրիշի երկրի հետ չպիտի ունենա, դա նշանակում է, որ ՀՀ-ն բազմաթիվ այլ երկրների, մասնավորապես ԵՄ-ի հետ, միգուցե նաև այլ միջազգային հարթակներում պետք է առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում»։

Արշակյանը հորդորեց հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքները. «Իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական