Քաղաքական

ՀՀ օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ

ՀՀ օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա:

Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։

Հարց. Արդյոք հավանական եք համարում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից:

Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական