ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ընդդիմության վարկանիշը ընկնում է, և դեռ չի հասունացել այն վիճակը, որ իրենք կարողանան մեծ զանգվածներ փողոց հանել։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին, որը, սակայն, ո՛չ համաձայնվեց, ո՛չ էլ հակադրվեց Քոչարյանի տեսակետի հետ։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը՝ այդ թվում խորհրդարանական, մեծ աշխատանք ունի անելու՝ «թե՛ մեզ ձայն տված քաղաքացիներին չհիասթափեցնելու, թե՛ մեր մոլորված քաղաքացիների աչքերը տեղի ունեցող հակապետական գործընթացների վրա բաց անելու առումով»։