ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքերին։
Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց՝ վստահ է, որ Հակոբյանը կգնա հանձնաժողով։ Նրա խոսքով. Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու, «որովհետև այս աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է»։
Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց Մովեսես Հակոբյանին՝ պարզելու, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է վերանայի որոշումը։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնկացելը անիմաստ է համարում։ Իսկ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները Հակոբյանը չմեկնաբանեց. «Չեմ մեկնաբանի, մենք միևնույն համոզմունքները չենք կիսում»։
Հակոբյանի խոսքով՝ դժվար է բացատրել՝ իր բացակայությունը աշխատանքների վրա բացասակա՞ն կազդի, թե՞ ոչ։
Հակոբյանը համամիտ չէ նաև տեսակետի հետ, որ քննիչ հանձնաժողովին չմասնակցելու իր որոշումը քաղաքական ենթատեքստ ունի. «Ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել և ցանկություն էլ չունեմ զբաղվելու, պատճառներից մեկը դա է, որ չեմ մասնակցում»։
Անուշ Մկրտչյան