Քաղաքական

Credit Suisse-ի նոր բացահայտումները. Արմեն Սարգսյանից մինչև Կասիմ-Ժոմարտ Տոկաև

Credit Suisse-ի նոր բացահայտումները. Արմեն Սարգսյանից մինչև Կասիմ-Ժոմարտ Տոկաև

SuisseSecrets լրագրողական հետաքննության շրջանակում, որն անցկացվել է հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի՝ OCCRP-ի կողմից, ավելի քան 160 հետաքննող լրագրողներ ուսումնասիրել են հազարավոր բանկային հաշիվներ, քրեական և դատական գործեր, հարցազրույցներ են անցկացրել տարբեր պաշտոնյաների և փորձագետների հետ։

Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվն արտահոսած տեղեկատվության մեջ հասնում է մոտ 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի։ Այս մարդկանց թվում են ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի անդամները։ Այսպես, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ: Այս հաշիվը գործել է 2006թ.-ից և բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016թ.-ը։ Շվեյցարական բանկում հաշիվ ունենալը հանցագործություն չէ, սակայն նախագահն այդ հաշվին ունեցած դրամական միջոցները չէր հայտարարագրել։ Հաղորդել է «Հետք» պարբերականը։ Հետաքննությունը չի նշում Ռուսաստանի քաղաքացիների մասին։ Սակայն բանկի հաճախորդների թվում եղել են բազմաթիվ քաղաքական գործիչներ հետխորհրդային երկրներից։

  • Ղազախստանի ներկային նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նույնպես այդ ցուցակում է։ Տոկաևի որդին՝ Թիմուրը, և նրա կինը՝ Նադեժդան, 1998-2011թթ. մի քանի հաշիվներ են ունեցել։ Դրանք կազմել են շուրջ 1 միլիոն դոլար: Ենթադրվում է, որ Տոկաևի ընտանիքը Բրիտանական Վիրջինյան կղզիներում օֆշորային ընկերությունների միջոցով վերահսկել է մի անգլիական ընկերություն, որն էլ իր հերթին ունեցել է շուրջ 5 միլիոն դոլար ակտիվներ:
  • Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգան, 21,6 մլն շվեյցարական ֆրանկ (23,5 մլն դոլար ներկայիս փոխարժեքով) 2008-2012թթ․։
  • Ենթադրվում է, որ բանկի հաճախորդների թվում են եղել տարբեր երկրների հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցներ։ Նրանց թվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վալերի Խորոշկովսկին։ Նրա հաշիվներից մեկը, որը նշված է որպես կորպորատիվ, 2006թ. սեպտեմբերին գնահատվել է 1 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,1 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական