ՌԴ Պետդումայի ԱՊՀ համագործակցության, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի խոսքերով՝ ապագայում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան կարող են լինել մեկ պետության կազմում․ «ՍՍՀՄ փլուզումից անմիջապես հետո մենք կարծում էինք, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան և Ղազախստանը կլինեն մեկ պետության կազմում»,- ասել է պատգամավորը։ «Կարծում եմ՝ այս իրավիճակում, երբ խոսում ենք մոտ ապագայի մասին, Միութենական պետությանը կարող են միանալ Ղրղզստանը, Հայաստանը, որոնք գիտակցում են, որ չունեն բավարար անվտանգություն՝ սեփական գոյության համար»,- հայտարարել է Կալաշնիկովը։
Կալաշնիկովը նաև նշել է, որ նոր պետությունը հավանաբար այլ անուն կունենա։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։