Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Հվ․ Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Հվ․ Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը: Քննարկումը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։ «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացված միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, «GIZ» տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Անենը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև Սաուդյան Արաբիայի, Իրանի, Կանադայի ԱԳ նախարարիների և «Jigsaw Google» ընկերության տնօրենի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական