Քաղաքական

Կարևոր է ոչ միայն զուտ տեխնիկական, այլև գեղագիտական որակը

Կարևոր է ոչ միայն զուտ տեխնիկական, այլև գեղագիտական որակը

ՀՀ Կառավարության որոշմամբ 3,2 մլրդ դրամ կուղղվի մի շարք կրթամշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանն ու գույքով ապահովմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության որոշման նախագծին, նշեց, որ սա կապիտալ ներդրում է, ինչը պետք է կոնկրետ ազդեցություն ունենա կրթության, սպորտի և զբոսաշրջության ոլորտների վրա։

Նրա խոսքով՝ պետք է հետևել, որ աշխատանքները կատարվեն պատշաճ որակով. «Որակ ասելով՝ ուզում եմ արձանագրել ոչ միայն զուտ տեխնիկական, այլև կարևոր է էսթետիկ որակը, հատկապես՝ վերականգնվող հուշարձանների պարագայում»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ վերականգնված համարվող մի քանի հուշարձանների վերաբերյալ ինքը դիտողություններ է արել ու հանձնարարականներ տվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական