Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ՝ «Արմենպրես»-ին փոխանցել է Միգրացիոն պետական ծառայությունը:
Հայաաստանից ամենշատը 2021թ. ապաստանի իրավունք հայցել են Իրանի քաղաքացիներ՝ 118 դիմում։ Երկրորդ ամենաշատը ապաստանի իրավունք են հայցել Իրաքի քաղաքացիները՝ 52 դիմում, երրորդ տեղում Սիրիայի քաղաքացիներն են՝ 27 դիմումներով։
Հատկանշական է, որ ապաստան ստանալու համար դիմել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ։
Տարվա ընթացքում ապաստան են հայցել նաև Չինաստանի, Ուկրաինայի, Հորդանանի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ:
2021-ի արդյունքներով ընդհանուր առմամբ ապաստանի համար դիմած 260 քաղաքացուց կասեցվել կամ մերժվել է 69-ի դիմումը, մերժում է ստացել ապաստան հայցող 67 քաղաքացի, փախստականի կարգավիճակ է ստացել 78 անձ: Դադարեցվել է 10 անձի փախստականի կարգավիճակ: Ընդ որում 2021-ին Հայաստանում ապաստան են հայցել էականորեն ավելի շատ քաղաքացիներ, քան 2020-ին, 2019-ին: