Քաղաքական

Արցախի ԱԺ-ում քննարկվել է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը

Արցախի ԱԺ-ում քննարկվել է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը

Արցախի ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը։

Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը և պատգամավորներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական