Քաղաքական

Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան

Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության  միջև բաց սահմանների կարևորության հարցին՝ նշելով. «Այսօր ես անհատական կողպեք կախեցի «Շենգենյան համաձայնություն» հուշարձանի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։ Համոզված եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները»։

Արարատ Միրզոյանը այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան, շրջայց կատարել և ծանթոացել տեղի կրթական ծրագրերի և հետազոտական աշխատանքների հետ. «Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»։

ԱԳ նախարարը իր գոհունակությունն է հայտնել Լյուքսեմբուրգում «Թումո» կենտրոն բացելու վերաբերյալ և հավելել, որ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական