Միջազգային

ԱՄՆ-ն ճանաչում է Ճապոնիայի ինքնիշխանությունը Հվ. Կուրիլներում

ԱՄՆ-ն ճանաչում է Ճապոնիայի ինքնիշխանությունը Հվ. Կուրիլներում

ԱՄՆ-ն աջակցում է Ճապոնիային «հյուսիսային տարածքների» ինքնիշխանությունը Կուրիլների հարցում։ Այս մասին երկուշաբթի օրը Ճապոնիայում նշվող «Հյուսիսային տարածքների» օրվա կապակցությամբ հայտարարել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռեմ Էմանուելը։ «Այս օրը՝ փետրվարի 7-ին, երբ Ճապոնիան նշում է Հյուսիսային տարածքների օրը, ես ուզում եմ շատ հստակ ասել. Միացյալ Նահանգները աջակցում է Ճապոնիային Հյուսիսային տարածքների հարցում: Եվ նրանք ճանաչում են Ճապոնիայի ինքնիշխանությունը չորս վիճելի կղզիների նկատմամբ 1950-ականներից ի վեր»,- հայտարարել է Էմանուելը: Միաժամանակ նա աջակցություն է հայտնել «Ճապոնիայի և Ռուսաստանի կառավարությունների՝ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերին, ինչը, ըստ դեսպանի, «վաղուց ուշացած է»։

Ճապոնիայում ԱՄՆ դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանի կողմից ուրիշների ինքնիշխանության անտեսումը նորություն չէ և չի սահմանափակվում միայն հյուսիսային տարածքներով», նշելով, որ երկուշաբթի օրը հանդիպել է Ճապոնիայում Ուկրաինայի դեսպանի հետ։ Այդ կապակցությամբ նա հիշատակել է Ղրիմը և «արևելյան Ուկրաինան»՝ արձագանքելով Արևմուտքի վերջին մեղադրանքներին, թե Ռուսաստանը, ըստ նրանց, զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական