Վաշինգտոնը համաձայնել է քննարկելու Ռուսաստանի կողմից Լեհաստանում և Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազաները այնտեղ Tomahawk թևավոր հրթիռների առկայության ստուգելու հնարավորությունը։ Այս մասին երեքշաբթի Twitter-ում գրել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ Լրագրողի զրուցակիցներից մեկը նշել է, որ ցանկացած պայմանագիր կկնքվի միայն դաշնակիցների, մասնավորապես Լեհաստանի ու Ռումինիայի հետ քննարկելուց հետո։ Ամբողջական հոդվածում, որը տեղադրված է Bloomberg-ի կայքում, ասվում է, որ Վաշինգտոնի առաջարկը նպատակ ունի մեղմել Մոսկվայի մտավախությունները, որ հրթիռները կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Mk 41 հրթիռները, որոնք տեղակայված են Ռումինիայում և նախատեսվում է տեղակայել Լեհաստանում, հարմարեցված են Tomahawk հարվածային համակարգերի օգտագործմանը։ Նրա խոսքով՝ դա «լուրջ մարտահրավեր» է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։