Լեհաստան կարող են տեղափոխվել մոտ 2,5 հազար ամերիկացի զինվորներ այն 8,5 հազար զինվորականներից, որոնք նախատեսվում է ուղարկել Արևելյան Եվրոպա։ Այս մասին չորեքշաբթի Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հայտարարել է, որ օրերս նախապատրաստում են «ավելի քան 8-8,5 հազար զինվորականների տեղափոխում ամբողջ Արևելյան Եվրոպայի համար»։ «Մենք, ամենայն հավանականությամբ, կունենանք լրացուցիչ 2500 զինվոր»,- ասել է Սոլոխը։