Ամերիկայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին մուտք չգործել Մոլդովայի տարածք, անհապաղ լքել Մերձդնեստրի շրջանը և Բելառուսը։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարում են, որ Ռուաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա փեստրվարի 15-ին, Մինսկում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը։ Այս մասին հայտնել է Риа Новости-ի գործակալությունը` հղում անելով ԱՄՆ Պետդեպին։ Պետդեպը նաև հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին մուտք չգործել Մոլդովայի տարածք` հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Մերձդնեստրը։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ խորացնելով Ուկրաինայի ճգնաժամի շուրջ տիրող իրավիճակը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեղադրում են Մոսկվային Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ` հայտարարելով, որ Ռուսաստանը զորք է տեղակայում հարևան պետության հետ սահմանի մոտ։ Այս ֆոնին ՆԱՏՕ-ն զգալի ավելացրել է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ այնտեղ լրացուցիչ ուժեր և զորամիավորումներ տեղակայելով։ Իր հերթին, Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքներն ու հայտարարում, որ դրանք պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ–ի ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար։