ԱՄՆ-ի և Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Պենտագոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության շարունակվող չհրահրվող ավելացումը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի արևելյան թևում զսպման ուժեղացման շուրջ: Երկու երկրների նախարարներն ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնության պահպանման կարևորությունը և պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը։