Քաղաքական

ԱՄՆ դեսպանը Հայաստանի շարժական հոսպիտալին բուժսարքավորումներ է հանձնել

ԱՄՆ դեսպանը Հայաստանի շարժական հոսպիտալին բուժսարքավորումներ է հանձնել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնն այցելել են Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ Հայաստանի շարժական հոսպիտալին հանձնելու բուժսարքավորումներ (ԱՄՆ Գլոբալ խաղաղարար գործողությունների նախաձեռնության շրջանակում), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 639.000 ԱՄՆ դոլար։ Սարքավորումները ներառում էին դեֆիբրիլյատորներ, ռենտգեն սարքավորումներ, վրաններ, գեներատորներ, լույսեր և այլ պարագաներ։ Դեսպան Թրեյսին, ընդգծելով Հայաստանի ռազմաբժշկական անձնակազմի արիությունն ու նվիրվածությունը,  համոզմունք հայտնեց, որ այդ սարքավորումները օգտակար կլինեն մարդկային կյանքեր փրկելու ու մարդկանց կյանքը բարելավելու նրանց աշխատանքում։

Սա Հայաստանի հետ մեր երկարամյա գործընկերության բազմաթիվ դրվագներից մեկն է՝ Հայաստանում քաղաքացիաբժշկական, ռազմաբժշկական և աղետների արձագանքման կարողությունների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում, որոնք իրականացվում են ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կողմից՝ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական