Միջազգային

Ալիևն ու Էրդողանը վավերացրել են «Շուշայի հռչակագիրը»

Ալիևն ու Էրդողանը վավերացրել են «Շուշայի հռչակագիրը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել օրինագծին, որը ներառում է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշայի հռչակագիրը»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նույնպես վավերացրել է «Շուշայի հռչակագիրը» պարունակող օրինագիծը։

Փաստաթուղթը Ալիևն ու Էրդողանը ստորագրել են անցյալ տարվա հունիսի 15-ին Ղարաբաղում։ Հռչակագիրը, մասնավորապես, նախատեսում է Բաքվի և Անկարայի կողմից «ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան փոխօգնության տրամադրում երրորդ պետության կամ պետությունների կողմից անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ սպառնալիքների կամ ագրեսիայի դեպքում»՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակման ժամանակ։ Բացի այդ, փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է, որ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։ Միաժամանակ, փաստաթուղթը նախատեսում է, որ երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցությունն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական