Լրատվամիջոցների փոխանցմամբ, Հայաստանը կմասնակցի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, որ նախատեսված է անցկացնել 2022թ. փետրվարի 18-ից 20-ը։ Ըստ այդ հրապարակումների՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Radar Armenia-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը՝ ասելով. «ՀՀ ԱԳ նախարարի այցերի վերաբերյալ մենք պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք»։