Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերի այսօր վերադարձել է հայրենիք։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր է գնահատել այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը։