Լուրեր
Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին վերջին խաղում խոշոր հաշվով հաղթեց
12 միավոր վաստակած հայ հոկեյիստները գրավեցին երկրորդ հորիզոնականը:
Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը (անձնական մարզիչ` Ռուսլան Խուդաթյան) Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173կգ:
Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել
ՌԴ-ն Ուկրաինայի է փոխանցել նաև 31 վիրավոր ռազմագերի՝ 15 վիրավոր ռուս զինծառայողների դիմաց:
«Սա է Պուտինի իրական վերաբերմունքը Զատկին և մարդկային կյանքերին»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Զատկի զինադադարի» վերաբերյալ հայտարարությանը։
Ռոբերտ Քենեդու սպանության մասին 10,000 էջ փաստաթուղթ է հրապարակվել
Սիրհանը Փասադենայի քաղաքային քոլեջի տետրի մեկ էջ լցրել է «Ռ.Ք.Ֆ.-ն պետք է մեռնի» և «Ռ.Ք.Ֆ.-ն պետք է սպանվի» արտահայտությունների տարբերակներով: 1968 թվականի մայիսի 18-ի գրառման մեջ նա նշել է. «Ռ.Ք.Ֆ.-ին վերացնելու իմ վճռականությունը վերածվում է անսասան մոլուցքի»: